Փետրվարի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:
Քննարկվել է վերանայվող Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային շրջանակը, ինչի շրջանակներում գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները: Ազգային անվտանգության ռազմավարության վերամշակման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռքբերվել գերատեսչություններում ստեղծել ընդգրկուն աշխատանքային խմբեր:
Նիստի ընթացքում հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը:
ՀՀ անվտանգության խորհուրդ