«Կանադայի հայ համայնքն անմասն չի մնում Սփյուռքի մեր մնացած գաղութների ունեցած մտահոգություններից։ Որպես կենսունակ եւ քաղաքականապես ակտիվ հայ համայնք՝ խորապես մտահոգված ենք Հայաստանի ներքին իրադարձություններով, ներկա վարչախմբի վարած քաղաքականությամբ»,- ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Կանադայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Սեւակ Բելյանը։
«Մենք շատ լուրջ շփումների մեջ ենք Կանադայի պետական ներկայացուցիչների հետ՝ պետք եղած ներկայացումները կատարելու մեր բոլոր քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ, բայց միեւնույն ժամանակ հստակ պատգամ ուղղելու իրենց, որ Հայաստանի ներկա իշխանությունները չեն ներկայացնում Սփյուռքը։ Եվ Սփյուռքն ունի ինքնուրույն քաղաքական դիրքորոշումները՝ ՀՅԴ ղեկավարությամբ։ Եվ ես կարող եմ վստահությամբ հաստատել, որ հակառակ իրենց բոլոր փորձերի, ներկա վարչախումբը Կանադայի հայ համայնքի մեջ հաջողության չի հասել, չի կարողացել հայ համայնքը պառակտել։ Մեծ հաշվով հայ համայնքը շարունակում է համախմբված մնալ Դաշնակցության գաղափարախոսության շուրջ եւ Դաշնակցության առաջադրած բոլոր քաղաքական դիրքորոշումների շուրջ»,- ասաց Սեւակ Բելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ