Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ​​հողերը վերադարձվեին բանակցությունների միջոցով, ես այդքան ուրախ ու հպարտ չէի լինի. ադրբեջանցի պատգամավոր

Փետրվար 26,2025 17:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Մեր արյունը թափեցինք մարտի դաշտում։ Եթե ​​հողերը վերադարձվեին բանակցությունների միջոցով, ես այդքան ուրախ ու հպարտ չէի լինի։ Դա ինչ-որ խղճահարության պես բան կլիներ: Հայի հանդիպելիս կասեին՝ աղաչեցիք, խնդրեցիք, հետ տվեցինք։ Բայց ճակատամարտը մենք հաղթեցինք, հայի արյուն թափեցինք, մեր վրեժը լուծեցինք։ Այսօր մենք հպարտությամբ ենք ապրում, որ հաղթանակած պետության քաղաքացիներ ենք։ Սրանից լավ ի՞նչ կարող է լինել․․․»։

Սրանք Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Էլման Մամադովի խոսքերն են։

Հենց այսպես էլ հայի արյուն թափելուց պետական մակարդակով հրճվելով ու հաճույք ստանալով մեզ ասում են հրաժարվեք միջազգային դատական հայցերից, ձեր իրավունքներից, որ մենք ձեզ հանգիստ ու անհիմն կոչենք «ֆաշիստական» պետություն, իսկ մեր՝ պետական մակարդակով քարոզվող քսենոֆոբիային բան ասող չլինի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728