ԱրցախԹիՎի. «Հայացքն Արցախին» հաղորդման հյուրն Ասպրամ Կրպեյանն է՝ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը։ Ծնվել է 1990 թվականի փետրվարի 20-ին։ Շատ փոքր էր, երբ զոհվել է հայրը։ Մայրն է նրան դաստիարակել, փոխանցել այն գաղափարները, որոնցով առաջնորդվում էր հայրը։ Մանկությունը Շուշիում է անցել, վառ գույներով է նկարագրում այնտեղ անցկացրած օրերը։ Մութ ու ցուրտ տարիների մասին էլ ջերմորեն է խոսում։ Ըստ նրա՝ շատ դժվար է այս իրականության հետ առերեսվելը, բայց նաև չի կորցնում հավատը, որ այն, ինչ անարդարացիորեն խլել են հայ ժողովրդից, անպայման հետ ենք վերադարձնելու։
Ամբողջական տարբերակը՝