«ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի առանցքային հարցը շատ հստակ է՝ Հայաստանի պաշտպանություն, արցախահայերի վերադարձ եւ առհասարակ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության վերականգնում»,- այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հարցին, թե իշխանափոխության հարց կա՞ իրենց օրակարգում, Սաղաթելյանը պատասխանեց․ «Իշխանափոխության հարցն առաջնային է, որովհետեւ այս չարիքի կառավարության հետ Հայաստանի համար որեւէ դրական հարց պարզապես հնարավոր չէ լուծել։ Այն տպավորությունը, որ փորձում են ստեղծել, թե «Հայաստան» դաշինքն ասել է՝ սպասում ենք 2026 թվականի ընտրություններին, նախ նման բան չի ասվել։ Մենք մեր անցնող գործունեությամբ ցույց ենք տվել, որ եթե ընտրություններին սպասող լինեինք, շատերի պես կպատրաստվեինք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ