Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցավոր խումբը առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերի և թանկարժեք իրերի կողոպուտ էր նախապատրաստել

Փետրվար 26,2025 16:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչներ Լ.Մ.-ն, Ռ.Գ.-ն և Ս.Ք.-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում 2024 թվականի սեպտեմբերի ընթացքում նախապատրաստել են Գեղարքունիքի մարզում բնակվող ամուսիններին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 77 մլն 446 հզր ՀՀ դրամից մինչև 116 մլն 169 հզր ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերի և այլ թանկարժեք իրերի բացահայտ հափշտակությունը, սակայն չեն կարողացել սկսել հանցանքի կատարումը, քանի որ այն բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից:

Բացի այդ, Լ.Մ.-ն և Ռ.Գ.-ն նախնական համաձայնության են եկել միմյանց հետ՝ էլեկտրաշոկի միջոցով տարադրամի փոխանակմամբ զբաղվող դեռևս ինքնությունը չպարզված անձից բռնության գործադրմամբ խոշոր չափի՝ 3 մլն 870 հզր ՀՀ դրամ հափշտակելու հարցի շուրջ:

Լ.Մ.-ի և Ս.Ք.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-253-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով կողոպուտ նախապատրաստելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Լ.Մ.-ի և Ս.Ք.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728