Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիների հավաքական վերադարձի բոլոր հիմքերը կան, պետք է ստեղծվեն անվտանգային լրջագույն երաշխիքներ»․ Արմեն Ռուստամյան

Փետրվար 26,2025 16:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պետք է լուծվի արցախցիների հավաքական վերադարձի հարցը, դրա բոլոր հիմքերը կան՝ սկսած այն վճիռներից, որոնք Միջազգային դատարանն ընդունեց։ Դրանք բոլորը հիմք են ստեղծում արցախահայերի վերադարձի, բայց չի կարելի պատկերացնել վերադարձ այն պայմաններում, որը հիմա այնտեղ կա։ Դրա համար պետք է ստեղծվեն անվտանգային լրջագույն երաշխիքներ։ Եվ այդ երաշխիքների ծավալը նույնպես միջազգայնորեն հնարավոր է ամրագրել։ Մենք կարծում ենք, որ դրա համար արցախցիներին պետք է տրամադրվի միջանկյալ կարգավիճակ, որպեսզի իրենց վերադարձը չլինի նույն սպառնալիքների տակ, որից այս հայաթափումը սկսվեց։ Միջազգային հանրության կողմից ճնշում պետք է գործադրվի Ադրբեջանի վրա, այլ կերպ դա լուծել հնարավոր չէ, միջազգային հանրության ամբողջ աջակցությունն է  դրա համար անհրաժեշտ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Նա նշեց, սակայն, որ այս իշխանության օրոք հնարավոր չէ ապահովել արցախցիների վերադարձը, դա կարող է անել նոր իշխանությունը։ Նա հավելեց, որ նոր իշխանություն պետք է ձեւավորվի։ «Կարեւորն իշխանափոխությունն է, որը պետք է իրականացվի։ Եվ դա ինչքան շուտ իրականացվի, այնքան հնարավորություններն ավելի մեծ կլինեն՝ վերականգնելու այն աղետալի հետեւանքները, որոնք այս իշխանությունները թողել են, որովհետեւ սրանք ամեն օրը նոր աղետ է բերում»,- հավելեց Ռուստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728