Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Ստեփանյանն ասաց, որ քաղաքացիներին ուղղված այդ վիրավորանքների պատասխանը պետք է ստանան Տիգրան Ավինյանից

Փետրվար 26,2025 15:39

«Հիմա չե՞ք բացելու, մտնենք ներս»,- այսօր «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ դիմաց ընկերության անվտանգության աշխատակիցներին էին հարցնում ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները:

Հիշեցնենք, որ ավագանու անդամները «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ էին գնացել՝ համացանցում հայտնված սկանդալային ձայնագրությունների հետքերով: Ըստ այդ ձայնագրությունների՝ ավտոբուսների վարորդներին հրահանգվում էր ավտոբուսից իջեցնել չվճարող քաղաքացիներին:

«Մեր բնակիչներին թուլա ասողներից կա՞ էստեղ, էդ թուլան էստե՞ղ է, թե՞ չէ»,- ընկերության անվտանգության աշխատակիցներից շարունակում էին հետաքրքրվել ավագանու անդամները: Իրենց անպատասխան հարցերից հետո ավագանու անդամներից Գեւորգ Ստեփանյանը հայտարարեց, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարություն գոյություն չունի. «Էս մարդիկ էս են՝ վախկոտ, քաղաքացիներին վիրավորելով, անպատասխան թողնելով… Երեւան քաղաքում իշխանություն գոյություն չունի: 9 տոկոսանոցները հիմա ընդհանրապես չեն կարողանում կառավարել»:

Գեւորգ Ստեփանյանն ասաց, որ քաղաքացիներին ուղղված այդ վիրավորանքների պատասխանը պետք է ստանան Տիգրան Ավինյանից, եթե այնտեղից էլ պատասխան չստանան, բոլոր ընթացակարգերը լինելու են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728