Լրահոս
Օրվա լրահոսը

9 տոկոսանոց ոչ լեգիտիմներ, խելքի եկեք. ավագանու անդամ

Փետրվար 26,2025 15:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր կրկին «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ են գնացել՝ այս անգամ համացանցում հայտնված սկանդալային ձայնագրությունների հետքերով:

«Այդ ձայնագրություններում կար լկտի արտահայտություն մեր քաղաքացիների հասցեին, վարորդներին հրահանգում են՝ եթե թուլեքը չեն վճարում, ասեք՝ թող իջնեն, իրենց պապաներին ասեն գումար տան, որ վճարեն, կարողանան դասի գնալ այդ լակոտները: Ով քաղաքացիներին, մեր բարեկամներին, երեւանցուն կասի թուլա, ես «Ավտոբուս» ՓԲԸ- ի դիմացի տարածքից ասում եմ՝ ձեզնից լավ թուլա գոյություն չունի: 9 տոկոսանոց ոչ լեգիտիմներ, խելքի եկեք»,- ասաց Գեւորգ Ստեփանյանը:

Նա նկատեց, որ իշխանությունները լրիվ չափերն անցել են. «Մեկի մայրը քաղաքացիներին միջնամատ է ցույց տալիս, մյուսի հայրը ասում է համբալ, մեկը թքում է քաղաքացու վրա, հիմա էլ թուլա, լակոտ»:

Ավագանու անդամները փորձեցին նաեւ հանդիպել «Երեւանի ավտոբուս» ընկերության ղեկավարության հետ՝ պարզաբանելու, թե այդ ինչեր են իրենց թույլ տվել քաղաքացիների հասցեին: Բայց նրանց չհաջողվեց հանդիպել, դարպասները փակ էին, իսկ իրենց հարցերին պատասխանելու համար «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի որեւէ աշխատակից դուրս չեկավ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728