ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 26-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Լիլյա Սիրականյանը։
Քննարկման ընթացքում նախարարին է ներկայացվել «Աշխատատեղերի ստեղծման աջակցության և սոցիալական ինտեգրման» ծրագիրը, Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված ոլորտային առաջնահերթությունները, փաստաթղթով սահմանված նպատակները։
Նախարարը նշել է իր նկատառումները ռազմավարության վերաբերյալ, խոսել Հայաստանի աշխատուժին վերաբերող մի շարք հարցերից, անդրադարձել պետական քաղաքականությանը, որի թիրախում մարդկային կապիտալի զարգացումն է։
Կարդացեք նաև
Կողմերը համաձայնել են շարունակել փաստաթղթի մշակման շուրջ տարվող աշխատանքները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն