Լրահոս
Օրվա լրահոսը

Արիություն ունեցեք կանգնել Հայաստանի առաջին նախագահի կողքին. Մարիա Կարապետյան

Փետրվար 26,2025 14:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Արիություն ունեցեք կանգնել Հայաստանի առաջին նախագահի կողքին։

Մեզ հաճախ են ասում՝ բանակցությունների սեղանին դրված ցանկացած տարբերակ ավելի լավն է, քան այսօրվա իրավիճակը։ Անշուշտ։ Դրա պատճառներից մեկը այն է, որ Ադրբեջանն է մերժել այն տարբերակները, որոնց համաձայնել է Հայաստանը։ Դրա պատճառներից մյուսն էլ այն է, որ Հայաստանում այդ տարբերակների ճշմարիտ բովանդակության կողքին երկրի ղեկավարներից բացի ոչ ոք չի կանգնել։ Բացառությամբ մի մարդու։ Առաջին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի, որը Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հարցում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համար անձամբ էր մշակում տեքստերը և բանակցում միջնորդ երկրների ներկայացուցիչների հետ։

2005 թվականի մի հոդվածում նա գրում է․

«Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերանայել էր իր մոտեցումները Ղարաբաղյան խնդրի նկատմամբ այն ժամանակների համեմատ, երբ ինքը Ղարաբաղ կոմիտեի ղեկավարներից էր և Ղարաբաղի՝ Հայաստանի հետ վերամիավորման կողմնակիցը։ Նրա նախագահության օրոք Հայաստանի կառավարությունը որդեգրեց մի մոտեցում, ըստ որի հարցը սահմանվում էր որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության խնդիր և ինքնորոշման իրավունք, ինչն անհրաժեշտաբար չէր ենթադրում անկախություն կամ վերամիավորման նպատակներ, որոնք չեն վայելում միջազգային հանրության հավանությունը։ Տեր-Պետրոսյանը ձգտում էր մի այնպիսի փոխհամաձայնության, որի դեպքում հայկական կողմը կհամաձայներ Ղարաբաղի՝ իրավական առումով Ադրբեջանի կազմում լինելուն։ Ադրբեջանն իր հերթին պետք է համաձայներ այնպիսի մի կարգավիճակի, որը կլիներ ավելին, քան մինչև 1988 թվականը ԼՂԻՄ-ի հետ ունեցած անվանական ինքնավարությունը, սակայն մեկ նիշով անկախությունից ցածր»:

Ես երբևէ չեմ լսել, որ Հայաստանի առաջին նախագահը ասի, թե Ժիրայր Լիպարիտյանը ստում է իր մասին։ Չի ասի, որովհետև թերևս միակ մարդն է, որ կանգնել է իր կողքին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728