Aravot.am-ի տեղեկություններով, օրերս Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ստացվել է գրություն, որ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Երեւան քաղաքի տարածքային բաժնի պետը հաղորդում է ներկայացրել, թե վարչապետի 2024թ. դեկտեմբերի 25-ի ՝ «Ակադեմիական քաղաքի տարածքում թափվող աղբի եւ դրանում առկա աղտոտիչների վերաբերյալ» հանձնարարականի հիման վրա՝ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Երեւան տարածքային բաժնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Ակադեմիական քաղաքի տարածքում բավականին կենցաղային, արտադրական եւ շինարարական աղբ է կուտակված:
Փաստի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 382 հոդ. 1-ին մասով նախաձեռնվել է 10120025 քր.վարույթ: