Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռքի մեծամասնությունը, մանավանդ Եվրոպայում, այս վայրկյանին դեմ են Փաշինյանին»․ Գասպար Կարապետյան

Փետրվար 26,2025 14:22

«Վարչապետի արտահայտությունները մտահոգիչ են, որոնք վերաբերում են Ցեղասպանությանը, ինչպես ինքն է ասում, դաշնակցական գաղափարախոսությանը, Սփյուռք-Հայաստան հարաբերություններին։ Սրանք բոլորը շատ մեծ մտահոգություն պատճառող հարցեր են»,- այսօր ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

Հարցին, թե այս իշխանությունը Սփյուռքում աջակցություն ունի՞, Գասպար Կարապետյանը պատասխանեց․ «Սփյուռքի մեծամասնությունը, մանավանդ Եվրոպայում, այս վայրկյանին դեմ են Փաշինյանին»։

Անդրադառնալով Բաքվում ընթացող հայ գերիների շինծու դատավարությանը՝ Գասպար Կարապետյանն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանք են տանում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728