Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժել ցանկացած սահմանադրական փոփոխություն, որը կարող է վտանգել Հայաստանի ինքնիշխանությունը. Հենրիխ Դանիելյան

Փետրվար 26,2025 13:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի իշխանությունները նախաձեռնել են նոր Սահմանադրության պարտադրումը, որը ոչ թե պետական շահերին է ծառայում, այլ կարող է խորացնել երկրի անվտանգային ու քաղաքական խոցելիությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կորցնելով հանրային վստահությունը, փորձում է պահպանել իշխանությունը սահմանադրական փոփոխություններով, որոնք կարող են.

• Թուլացնել Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը,

• Սահմանափակել միջազգային ատյաններում երկրի իրավունքների պաշտպանությունը,

• Ստեղծել իշխանության վերարտադրության մեխանիզմներ։

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական իշխանության օրոք սահմանադրական կարգավորումները երաշխավորում էին Հայաստանի միջազգային կշիռը, ազգային շահերի պաշտպանությունը և Արցախի անվտանգության հարցում երկրի դերակատարությունը։

Այսօր անհրաժեշտ է հստակ դիրքորոշում՝ մերժել ցանկացած սահմանադրական փոփոխություն, որը կարող է վտանգել Հայաստանի ինքնիշխանությունը, պետական անվտանգությունը և ազգային շահերը։ Պետականությունը չի կարող լինել քաղաքական մանևրների զոհ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728