Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնարանի տնօրենը հաղորդում է ներկայացրել իր նախորդի մասին. ահազանգ իրավապահներին

Փետրվար 26,2025 13:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ի տեղեկություններով, Երեւանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Կամո Համբարձումյանը հաղորդում է տվել, որ 2024թ. ապրիլի 18-ից դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում ուսումնարանի նշված ժամանակահատվածի տնօրենի պարտականությունները կատարող Մարինե Մատինյանը տարբեր մարդկանց ընդունել է աշխատանքի՝ առանց հիմնավոր փաստաթղթերի, 0,33 տոկոսով բարձրացրել իր եւ այդ մարդկանց աշխատավարձները, չի հաճախել աշխատանքի:

Ըստ նույն աղբյուրի, կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով փորձեց կապվել Կամո Համբարձումյանի հետ: Տնօրենի ընդունարանից պատասխանեցին, որ նա մեզ հետ կկապվի, երբ ազատ կլինի:

Ի դեպ, անցյալ տարի էլ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Երեւանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու համար: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, շահավետ պայմաններում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն նպաստելու նպատակով տնօրենը 2020 թ. մարտին ձեւական հուշագիր էր ստորագրել իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ՝ ՊՈԱԿ-ի տարածքից 265.2 քմ տարածք վարձակալությամբ տալու վերաբերյալ։

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728