Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի արտակարգ դեպք լինի, ո՞նց եք բնակիչներին տարհանելու». Մատենադարանի հարևանությամբ գտնվող թաղամասի բնակիչները հայտնվել են պատանդի կարգավիճակում. Shamshyan.com

Փետրվար 26,2025 12:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Shamshyan.com. Այն, որ Երևանում կան բազմաթիվ փողոցներ, որոնք բնակիչների համար դարձել են պատուհաս՝ ակնհայտ է։ Կան բազմաթիվ փողոցներ, որոնց հարակից շենքերի բնակիչները կարծես հայտնվում են պատանդի կարգավիճակում։ Նմանատիպ փողոցներից է համարվում Երևանի սրտում, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հարևանությամբ, Մաշտոցի պողոտայից սկիզբ առնող Անտառային փողոցը, որտեղ բնակվում են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր կարծես գերի լինեն, որոշ վայ վարորդների կողմից կատարված անթույլատրելի գործողությունների պատճառով։

Օրեր առաջ անգամ նշված վայրից ահազանգ է ստացվել շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տևական ժամանակ չի կարողացել հաղթահարել այդ հատվածը, քանի որ բազմաթիվ ավտոմեքենաներ անկանոն կայանել էին և տպավորություն էր ստեղծվել, որ այն ոչ թե բնակելի վայր է, այլ ավտոշուկա։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Ո՞վ է տեսել քաղաքի կենտրոնում նման բարձիթողի վիճակ։ Բազմաթիվ անգամ ահազանգել ենք Երևանի քաղաքապետարան, նախկին ճանապարհային ոստիկանություն, հիմա արդեն Պարեկային ծառայություն, բայց ոչ մի դրական պատասխան։

Ամոթն էլ է լավ բան, մի հատ հրդեհ լինի, մի արտակարգ դեպք լինի, ո՞նց եք բնակիչներին տարհանելու։ Ո՞նց են հրշեջ մեքենաները մոտենալու, դեռ շտապ օգնությանը ինչ որ տեղ պացիենտին պատգարակով կմոտեցնեն, բա եթե հրդեհ եղավ, հրշեջ մեքենաները օդո՞վ են գալու։ Ասում եք՝ տուրիզմ եք զարգացնում, Մատենադարանը օրական աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկներ են այցելում ու նրանք ականատես են լինում, թե ինչպիսի երթևեկության քաոս է տիրում շուրջ բոլորը»։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728