Լրահոս
Օրվա լրահոսը

Էրիկ Կարապետյանի երգը ռուսական ալիքով ներկայացրել են որպես ադրբեջանական: Երգիչը դատական գործընթաց կսկսի

Փետրվար 26,2025 12:11

Երգիչ Էրիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

««Ոչ ավել, ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել, աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում, առանց որևէ թույլտվության։

Ես լռել եմ: Բայց համբերությանս բաժակը լցվեց, երբ օրեր առաջ ռուսական Россия 1 պետական ալիքով «Воскресное шоу Андрея Малахова» -ի եթերում արդեն երկրորդ անգամ, առանց որևէ թույլտվության, իմ երգը հնչեց աղավաղված տարբերակով՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ: Ու ցավալին ու ամոթալին այն է, որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգ:

Երգը գրել եմ 2018 թվականին՝ Երևանում:

Երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը:

Հարցին տվել եմ իրավական ընթացք և օրենքի սահմաններում պայքարելու եմ մինչև վերջ իմ հեղինակային իրավունքների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728