Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ալմա-Աթայում արդեն տվել էին, ի՞նչ էին բանակցում 30 տարի, ինչի՞ համար էին կռվում: Եթե տվել էին, ի՞նչ էիր կոկորդդ պատռում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռալով. Արման Գրիգորյան

Փետրվար 26,2025 11:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Սրանից մի երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն ու նրա աղանդի ներկայացուցիչները սկսել էին ակտիվորեն շեփորահարել թեզը, թե Հայաստանի նախորդ իշխանությունները Արցախը վաղուց էին ճանաչել Ադրբեջանի մաս ու միշտ բանակցությունները վարել էն էդ ելակետից։ Էն ժամանակ ես երկու հարց տվեցի, որոնք էդպես էլ անպատասխան մնացին։ Առաջին, եթե դա ճանաչել էին, Արդբեջանն էլ, ինչպես գիտենք, միշտ պատրաստ էր Արցախին ամենաբարձր ինքնավարության կարգավիճակ տրամադրել, էդ ի՞նչ էին բանակցում 30 տարի կամ էդ ինչի՞ վրա էին վետո դնում Լիսաբոնում։

Երկրորդ, եթե ընդունենք, որ պնդումը ճիշտ է, արդյո՞ք դա տասնապատիկ ավելի խելագար տեսք չի տալիս 2018-2020 թթ.-ի Հայաստանի որդեգրած դիվանագիտական վարքագծին, այն արդարացնելու փոխարեն։

Հիմա, Ֆրանսիայի դեսպանի անհասկանալի միջամտության պատճառով, նորից էս թեման դարձել է քննարկման առարկա էս անգամ կենտրոնացած հատկապես Ալմա-Աթայում ստորագրած չգիտեմ ինչ փաստաթղթի վրա։

Չեմ հասկանում ինչու մարդիկ զբաղված են ինչ-որ բաներ ապացուցելով նիկոլականներին ու նրանց պաշպաններին։ Որևէ բան պետք չի ապացուցել։ Անդադար էս երկու հարցն է պետք տալ։

Եթե Ալմա-Աթայում արդեն տվել էին, ի՞նչ էին բանակցում 30 տարի։ Եթե տվել էին, ի՞նչ էիր կոկորդդ պատռում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռալով։

Էս պարագայում մի երրորդ հարց էլ կա, իհարկե։ Որ 1991 թ.-ին տվել էին, 1991-94 թթ-ին ինչի՞ համար էին կռվում։ Որ քո նման դավաճանի պիտակից վախենալով 5000 հոգի սպանեն անիմաստ, նոր տա՞ն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728