Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բաղունց. Արցախը չէր ճանաչվել ՀՀ կողմից Ադրբեջանի մաս նախքան 2022-2023թթ., այլ Արցախի կարգավիճակը համարվել է հակամարտության հիմնական չլուծված հարցերից մեկը

Փետրվար 26,2025 11:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Ռադիոլուրին» տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություններ է արել նաև Արցախի վերաբերյալ: Կուզեի մի քանի շեշտադրում կատարել դրանց վերաբերյալ:

Առաջին, ողջունելի է պարոն դեսպանի հերթական անդրադարձը Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքին՝ հղում տալով Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի որոշմանը: Այո, դա պարտավորություն է միջազգային հանրության համար, և Ֆրանսիան ու Հայաստանը նույնպես կրում են այդ պարտավորությունների կատարման պատասխանատվությունը:

Երկրորդ, Արցախը չէր ճանաչվել ՀՀ կողմից Ադրբեջանի մաս նախքան 2022-2023թթ., այլ Արցախի կարգավիճակը համարվել է հակամարտության հիմնական չլուծված հարցերից մեկը: Դա են վկայում թե՛ Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ ՀՀ պաշտոնական վերապահումները, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (այդ թվում՝ Ֆրանսիայի) ու միջազգային հանրության այլ ներկայացուցիչների կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման ակտերը: Ուստի, պետք է ընդունել փաստը, որ 2022-2023թթ. փոխվել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը Ալմա-Աթայի հռչակագրի, հետևաբար՝ նաև Արցախի կարգավիճակի վերաբերյալ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728