Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրյալի մահից հետո վարույթը չի շարունակվում, տուժողի դիրքորոշումն անտեսվում է

Փետրվար 26,2025 13:00

Լիպարիտ Հովհաննիսյանի (ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել էր 2024 թվականի դեկտեմբերի 4-ին:

Ներկայացնելով թիվ ԵԴ1/0501/11/23 գործի դատավարական նախապատմությունը՝ դիմողը նշել է, որ օրենսդրությունը, ինչպես նաեւ նախադեպային իրավունքը չեն փոխհատուցում մինչդատական վարույթի ընթացքում ենթադրյալ հանցանք կատարած անձի մահվան դեպքում քրեական հետապնդում հարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը շարունակելու հարցում տուժողի դիրքորոշումն անտեսելու պարագան՝ չսահմանելով բավարար երաշխիքներ՝ քրեական դատավարությունից դուրս քաղաքացիադատավարական եղանակներով հասնելու ենթադրյալ հանցագործությամբ իրեն պատճառված վնասի հատուցմանը:

Դիմողը խնդրել է. Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածն՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս առանց տուժողի համաձայնության, քրեադատավարական օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ կետի կիրառմամբ կայացնելու մահացածի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում՝ դրանով իսկ տուժողի համար ստեղծելով Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներով երաշխավորվող՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցի եւ արդար դատաքննության հիմնարար իրավունքների իրացման դատավարական փակուղի:

Անչափ հետաքրքիր այս գործի քննությունը նշանակվել է մարտի 4-ին գրավոր ընթացակարգով: Պատասխանող կողմը Ազգային ժողովն է, զեկուցողը՝ ՍԴ դատավոր Ա.Վաղարշյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
25.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728