Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե ձյան տեղումների առաջին օրը խցանումները 80 տոկոսով պայմանավորված էին վթարներով, որովհետև մեքենաներն ամառային անվադողերով էին։ Ընդամենը ժամեր անց ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, ընդ որում՝ դրանց մասնակից մեքենաներից միայն մեկն է եղել ամառային անվադողերով, իսկ դա կազմում է ոչ թե 80, այլ ընդամենը 0,2 տոկոս։
Այ սա արդեն լավ չէ։ Մեզ միայն դա էր պակաս՝ որ ՆԳ նախարարությունից ամեն համբալ իրա գեղի կալկուլյատորով սխալ հանի Ավինյանին։ Եթե Երևանի քաղաքապետն ասում է, որ 1-ը 482-ի 80 տոկոսն է՝ ուրեմն այդպես էլ կա, այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ կանի, եթե անհապաղ sms ուղարկի ոստիկանապետին։ Նույնիսկ պատճառաբանությունը կարող ենք հուշել՝ «քաղաքական անհեռատեսության համար»։
Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում