Հայաստանի «դենացիֆիկացիայի» Ալիեւի պահանջներին համահունչ` Փաշինյանը մտադիր է գրել եւ ընդունել տալ նոր Սահմանադրություն, որտեղ չի հիշատակվի Անկախության հռչակագիրը, որն, իր հերթին, անդրադառնում է Արցախին եւ Ցեղասպանությանը: Ալիեւը պնդում է, թե այդպիսով երաշխիք կստանա, որ ապագայում նույնպես Հայաստանի որեւէ իշխանություն չի բարձրացնի Արցախի խնդիրը: Նա, իհարկե, հասկանում է, որ Սահմանադրության որեւէ տեքստ նման երաշխիք չի տալիս: Եթե հաջորդ իշխանության մոտ առաջանա ռեւանշի ձգտում («ռեւանշ» բառի մեջ որեւէ բացասական իմաստ չեմ ներդնում), ապա դժվար թե Հիմնական օրենքի որեւէ ձեւակերպում կամ դրա բացակայությունը դրան խանգարի: Խոսքը, հետեւաբար, ոչ թե ընդհանրապես, այլ այս պահին մեզ կոտրելու, նվաստացնելու մասին է, եւ այդ հարցում Ալիեւի գլխավոր «ասիստենտը» Փաշինյանն է:
Բայց «ֆաշիստական» է ոչ միայն մեր Սահմանադրությունը, այդպիսիք են, ըստ Փաշինյան-Ալիեւ զույգի, նաեւ մեր պետական խորհրդանիշները, եւ «դենացիֆիկացիայի» գործընթացը պետք է շարունակվի նաեւ այդ ուղղությամբ: «Ամենանացիստական» խորհրդանիշն, իհարկե, Հայաստանի զինանշանն է, որի վրա պատկերված է Մասիս սարը: Էրդողանի, Ալիեւի եւ Փաշինյանի պատկերացմամբ, այն խորհրդանշում է մեր ձգտումը՝ այդ սարը Թուրքիայից խլելու: Իրականում խոսքը բիբլիական լեռան մասին է, եւ դա ոչ միայն պետական, այլեւ ազգային խորհրդանիշ է, որն ունի խորը մշակութային արմատներ: Հիշենք, օրինակ՝ «Սայլն այն իջաներ»: Որտեղի՞ց էր իջնում սայլը Նարեկացու Հարության տաղում…
Ազգային ինքնությունը նման է զսպանակի՝ որքան սեղմես, այնքան ուժեղ կբացվի` դա դեռեւս 19-րդ դարի վերջում նկատել էր գերմանացի ընկերաբան Գեորգ Զիմմելը: Բայց եթե շատ սեղմես, այն կարող է կոտրվել: Որոշ փաստեր հուշում են, որ մերը կոտրվել է:
Ի՞նչ եք կարծում՝ երբ Ալիեւի պարտադրած սահմանադրությունը դրվի հանրաքվեի, ինչպե՞ս է ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը կողմնորոշվելու: Կեսից ավելին, իհարկե, չի մասնակցելու: Իսկ մասնակցողների կեսից ավելին կողմ կլինի՝ «Բա հո հավերժ թշնամի չենք լինելու, 100 տարի լացեցինք, ի՞նչ խեր ունեցանք: Թողեք էս ժողովուրդը հանգիստ ապրի» հիմնավորումով: Դրանից ես եզրակացնում եմ, որ մենք կոտրված ենք:
Կարդացեք նաև
…Հա, մոռացա՝ պետական խորհրդանիշները փոխելը նախատեսված էր դեռեւս 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բացի կոտրվելուց, կա նաև մեկ այլ բացատրություն. Իմ համոզմամբ՝ Հայաստանի բնակչությունը բացասական ընտրության (կամ սելեկցիայի) է ենթարկվել։ Տնտեսության վատ վիճակի, սոցիալական անհավասարության, աճող արտագաղթի, պատերազմների ու սահմանային բախումների, քաղաքական ուժերի դեմոնիզացիայի և նմանատիպ շատ այլ հանգամանքների պատճառով մենք ունենք ներկայիս իրավիճակը:
ՉՈՒՏՈՂԻ ՄԱԼԸ ՈՒՏՈՂԻՆ ՀԱԼԱԼ Ա: Մի վարկած ունեմ. անհաջողությունը՝ դա կյանքի փոփոխական պահերին կորսված հաջողությունն է: Այն մարդիկ ու ազգերը, ում համար հաջողությունը էգզիստենցիալ գոյաբանական ռազմավարական լինել չլինելու նշանակություն ունի, նրանք երբեք իրենց ձեռքից ոչ մի հրաշք ու հաջողություն բաց չեն թողնի: Հաջողությունը դա սովորական հրաշքն է, այն մարդիկ կամ ազգերը, ովքեր հրաշքներին զարմանում են կամ չեն հավատում ու միայն իրենց տրամաբանությանն են վստահում, սրանք անհավատ դժբախտ մարդիկ ու ազգեր են, որովհետեւ տրամաբանությունը Արարչի ստեղծած բնական բանականության անչափ փոքր ՝տեսանելի՝ մարդկային տիրույթն է՝ արհեստական բանականությունը, մնացած գերակշիռ տիրույթը Արարչի հրաշքների տիրույթն է, արարչագործությունն էլ հենց այդ տեսանելի տիրույթի ընդլայնումն է՝ հրաշքները տրամաբանության վերածելով: Կյանքի փոփոխությունների պահերն ու չափերը գալիս են մեզնից անկախ եւ այդ պահին կամ կամ է, կամ մեծ ու փոքր հաջողություն ես ստանում, եթե հավատ ունես կամ մեծ ու փոքր անհաջողություն, եթե հավատ չունես: Ո՞րն է պատճառը, որ մենք ու մեզ նման հին ազգերը կորցրել ենք մեր հավատն ու դրա արդյունքում անհաջողի վերածվել եւ ինչպես վերադառնանք հավատին ու հաջողությանը: Պատասխանը պարզ է, Արարիչը մեզ միշտ վերադարձնում է ճիշտ ճանապարհին, ստեղծելով էգզիստենցիալ գոյաբանական ռազմավարական լինել չլինելու պայմաններ, որ հավատանք Արարչին եւ ձգտենք հաջողության, հավատն առանց հաջողության անիմաստ է, հաջողություն նշանակում է լինել, անհաջողություն նշանակում է չլինել, դրա համար մենք ընտանիքներով, համայնքներով, ազգովին, մարդկությամբ պետք է միշտ իրար օգնենք, ամեն մեկիս հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է եւ բոլորովս օգնենք նրանց վերադառնալ ճիշտ ճանապարհ, ովքեր գնում են անհավատության ու անհաջողության ճանապարհով: Այսօր մենք նորից փոփոխությունների պահերի մեջ ենք եւ ով Արարչին ուրացավ ու պասիվ՝ խաղաղություն մուրացող ու անգյալ կամ էգոցենտրիստ մնաց, նա կորցնելու է, ով ապավինեց Արարչի ամենազորությանը եւ ակտիվ գործեց ու օգնեց իրեն եւ մյուսներին հաջողության գալու, նրան Արարիչը կհզորացնի անհավատ անհաջողների կորսված ռեսուրսների հաշվին: ՉՈՒՏՈՂԻ ՄԱԼԸ ՈՒՏՈՂԻՆ ՀԱԼԱԼ Ա 🙂 Հ.Գ. Արարչի համար մեծ ու փոքր, արդար ու անարդար չկա, կա հավատով հաջողակ եւ անհավատ անհաջողակ, թշնամիդ սկզբից կոտրում է քո հավատը եւ նոր միայն քեզ հաղթում, հիմա մեր ժամանակն է թշնամուն ցույց տալ, որ մեր հավատն ավելի հզոր է, քան նրա հավատը եւ մենք էլ պետք է պատրաստ լինենք վերադարձնենք նրան ճիշտ ճանապարհ ու թշնամուց դարձնել մեզ նման: Եթե եղնիկն ավելի եղնիկ է, քան գայլը՝ գայլ, հաղթում է եղնիկը, եթե հայն ավելի հայ է, քան հայի թշնամիները, հաղթում է հայը:
Այսպիսի ասացվածք կա՝ կյանքը հրաշքներով լի է, եթե չգիտես ֆիզիկա։
Ամեն ինչ ուի իր պարզ, ռացիոնալ բացատրությունը ու դրանք շատ հանգիստ ու արագ կարելի է գտնել համացանցում, բայց Դուք դեռ խոսում եք հրաշքներից։ Հրաշքներին հավատալու հետևանքով է, որ մենք անընդհատ գոյաբանական խնդրի առաջ ենք կանգնում, Աստված այստեղ մեղք չունի։
Հարգելի Դավիթ, ուրախ եմ, որ Դուք հրաշքներին չեք հավատում, սա նշանակում է, որ Դուք անելանելի գոյաբանական վիճակներում չեք եղել, երբ մարդու միակ հույսն ու ապավենը Դուք եք ու Ձեր աստված. Բոլորս էլ սկզբից աթեիստ ենք ու մատերիալիստ, բայց երբ գալիս է պահը, երբ մեզնից քիչ բան է կախված, բայց ցանկությունը մեծ է հաջողության, այդ դեպքում դիմում ես Արարչի ամենազորությանը: Ես միշտ ֆիզիկա սիրել եմ, բայց մարդ ինչքան խելոք է, հասկանում է, թե ինչքան քիչ բան գիտի: Ֆիզիկայի համար մեծագույն մերսի: