Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է դիտարկվեն ռեալպոլիտիկի և շահերի ներդաշնակեցման տրամաբանության մեջ, ինչը պահանջում է հաշվենկատ և կայուն քաղաքականություն. Հենրիխ Դանիելյան

Փետրվար 25,2025 15:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանում կայացած ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը կարևոր հնարավորություն էր ոչ միայն երկկողմ օրակարգային հարցերի քննարկման, այլև առկա իրողությունների գնահատման և Հայաստանի համար հնարավոր զարգացումների կանխորոշման տեսանկյունից։ Այս գործընթացում առանցքային է երկկողմանի առաջարկների և պահանջարկի համադրման կարողությունը՝ հիմնված ազգային ու ռազմավարական շահերի վրա։

Հայաստան-ԵՄ հարաբերությունները պետք է դիտարկվեն ռեալպոլիտիկի և շահերի ներդաշնակեցման տրամաբանության մեջ, ինչը պահանջում է հաշվենկատ և կայուն քաղաքականություն։ Այս համատեքստում չափազանց կարևոր է քաղաքական գործընթացների կառուցողական և հեռանկարային գնահատումը՝ զերծ մնալով իրավիճակի մակերեսային մեկնաբանություններից ու մանիպուլյատիվ հոսքերի ազդեցությունից։

ՀՀԿ-ի դիրքորոշումը երբեք չի եղել մերժողական․ ընդհակառակը, հենց ՀՀԿ-ի ղեկավարության օրոք ստորագրվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը հիմք դրեց Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ինստիտուցիոնալ զարգացման համար։

Տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում անհրաժեշտ է որդեգրել ազգային շահերից բխող, իրատեսական և ռազմավարական տեսլականով առաջնորդվող քաղաքականություն։ Այսօր, երբ աշխարհաքաղաքական իրադրությունը խիստ փոփոխական է, Հայաստանի պատասխանատու քաղաքական ուժերը պետք է ապահովեն ազգային շահերի պաշտպանություն՝ առաջնորդվելով ոչ թե կարճաժամկետ քաղաքական դիվիդենդներով, այլ երկարաժամկետ կայունության ու զարգացման օրակարգով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728