Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանում ՀՀ դեսպանը Դորա Բակոյանիին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը

Փետրվար 25,2025 23:55

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Դորա Բակոյանիի հետ։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ դեսպան Մկրտչյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստան-Հունաստան և Հայաստան-Եվրոպական Միություն փոխհարաբերություններին, ներկայացրել է այս ուղղությամբ արձանագրված վերջին զարգացումները։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները։ Նշվել է, որ խաղաղության պայմանագրի կնքման հիմքում պետք է ընկած լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Դեսպան Մկրտչյանը ահազանգել է Բաքվում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց դեմ կեղծ դատավարությունների իրականացման փաստի վերաբերյալ։

Տիկին Բակոյանին ողջունել է Հայաստանի մտադրությունը՝ կարգավորելու հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ նշելով, մասնավորապես, որ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի տարածաշրջանում առավել կառուցողական մթնոլորտի ձևավորմանը։ Նա նշել է, որ միջազգային իրավունքի կիրառումը ճգնաժամ է ապրում, սակայն Հունաստանի դիրքորոշումը հստակ է, որ հակամարտությունների կարգավորումը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

Երկուստեք անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Հունաստանի միջև բարձր մակարդակի շփումների կարևորությանը, կարևորվել է երկու խորհրդարանների միջև համագործակցության ակտիվությունը, և այդ նպատակով դեսպան Մկրտչյանը տիկին Բակոյանիին հրավիրել է այցելել Հայաստան, ինչը զրուցակցի կողմից դրական է ընդունվել։

 

Հունաստանում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728