Փորձագետները քննարկում են Ուկրաինային Ռուսաստանի հետ առճակատման և երկիրը վերականգնելու հարցերում համապատասխան ռազմական, քաղաքական և տնտեսական օգնության տրամադրման ԵՄ-ի ներուժի հարցը
Ողջ աշխարհում շարունակվող բանակցությունների ֆոնին՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի ուղիներ գտնելու համար, հակամարտող կողմերը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը կրկին փոխանակվեցին անօդաչուների հարվածներով։ Ռուսաստանը նաև թեւավոր հրթիռներ է կիրառել Ուկրաինայի տարածքի վրա հարձակման ժամանակ և օգտագործել կառավարվող ռումբեր: Լրատվամիջոցները հաղորդում են զոհերի մասին:
Մինչդեռ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, և նրանք միասին խոսել են G7-ի վիրտուալ գագաթնաժողովում՝ նվիրված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի երրորդ տարելիցին։
«Բոլորը ցանկություն են հայտնել, որ պատերազմն ավարտվի», – ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ այդ հարցի շուրջ «լուրջ բանակցություններ» է վարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Կարդացեք նաև
Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ ասաց, որ կարող է Պուտինի հետ հանդիպել այս ամիս։ Ավելի վաղ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, մեկնաբանելով Էր-Ռիադում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի բանակցությունները, ասել էր, որ կողմերը դեռ չեն նշել Թրամփ-Պուտին գագաթնաժողովի ամսաթիվը։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակությունը բանակցություններ էր վարել ռուսական կողմի հետ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։
Իր հերթին, Էմանուել Մակրոնը Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Fox News-ին տված հարցազրույցում համաձայնել է ԱՄՆ նախագահի այն կարծիքին, որ Ուկրաինայում զինադադարի հաստատումը հնարավոր է շատ մոտ ապագայում, և ամերիկացի առաջնորդի նախաձեռնությունը գնահատել է որպես շատ դրական քայլ։
Բացի այդ, Մակրոնն ասել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ աշխատում է խաղաղապահ ուժերի ֆրանկո-բրիտանական առաջարկի վրա, որոնք կարող են Ուկրաինայի տարածք մտցնել որպես հրադադարի համաձայնագրի պահպանման երաշխավոր, եթե այդպիսին ձեռք բերվի։
Եվրոպական առաջնորդներն ավելի ու ավելի են սկսում ստանձնել մայրցամաքում անվտանգության ապահովման պատասխանատվությունը՝ ի պատասխան Դոնալդ Թրամփի կոչին։ Մասնավորապես, Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ընտրություններում իր կուսակցության հաղթանակից հետո արտահայտել է նոր եվրոպական պաշտպանական միություն ստեղծելու գաղափարը։
«Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը փորձագետներին խնդրել է գնահատել եվրոպական երկրների կարողությունը՝ օգնելու Ուկրաինային թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով՝ դիմակայելու Ռուսաստանի հետ առճակատմանը և հասնելու ուկրաինական ավերված ենթակառուցվածքի վերականգնմանը։
Անդրեյ Զոլոտարև. «…Առանց ԱՄՆ-ի չափազանց դժվար կլիներ…»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում