Լրահոս
Օրվա լրահոսը

«Նայեք նախարարների աչքերի մեջ։ Այդ մարդկանց ազնվությանը չեք հավատո՞ւմ». Արտակ Քյուրումյան

Փետրվար 25,2025 23:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024թ․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» 16,260,855,668 դրամ գումարով 46 պայմանագիր է կնքել։

Գնում չհանդիսացող ծախս «ընթացակա՞րգ»։ «Գնումների մասին» ՀՀ օրենքն այդպիսի ընթացակարգ չի նախատեսում։ «Գնումների մասին» օրենքի հոդված 18-ի առաջին մասի համաձայն գնում կատարելու ընթացակարգերն են․ (1) էլեկտրոնային աճուրդը, (2) մրցույթը, (3) գնանշման հարցումը և (4) մեկ անձից գնումը։

Գնումը չհանդիսացող ծախս «ընթացակարգը» Ն․ Փաշինյանի կառավարությունը ՀՀ օրենսդրություն է մտցրել 2018թ հունիսի 15-ի իր №706-Ն որոշմամբ։ Գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգի» մեխանիզմի որևէ նկարագրություն չկա, որովհետև այդպիսի ընթացակարգ չկա, որովհետև անունն արդեն հուշում է, որ ՀՀ կառավարությունն այս գործարքները գնում չի համարում։ ՀՀ ֆինանսների նախարարությունը չի վերահսկում գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգի» օգտագործման դեպքերը։ Դրա ինչը՞ վերահսկի, եթե այդպիսի ընթացակարգ չկա։

2024թ․ գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» ՏԿԵՆ կնքած առավել խոշոր, 200 մլն դրամը գերազանցող գործարքների վերաբերյալ Armeps համակարգում առկա տվյալները ներկայացված են ստորև։ Սրանք բոլորը ճանապարհների կամ կամուրջների հիմնանորոգման կամ միջին նորոգման աշխատանքների վերաբերյալ պայմանագրեր են։

Այս «ընթացակարգով» կատարված գնումների դեպքում հանրային ֆինանսական միջոցների նպատակային, արդյունավետ և խնայողաբար օգտագործելու հետ կապված պետք է հավատանք միայն ՏԿԵՆ ղեկավարների ազնվությանը։ Նայեք նախարարների աչքերի մեջ։ Այդ մարդկանց ազնվությանը չեք հավատո՞ւմ։

 

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728