Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ թալանը իրագործվում է առաջին հերթին տարածքում ծառայություն անցնող զինվորականների, քիչ քանակությամբ վերաբնակեցվածների, ինչպես նաև այս տարածքներ մուտք ունեցող շինարարական խմբերի կողմից

Փետրվար 25,2025 23:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն վնասել է Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները: Որպես օրինակ կարող ենք առանձնացնել Հադրութի շրջանի Թաղուտ գյուղը, որի 2019 թվականի արբանյակային լուսանկարներում երևացող (նկ. 1) բնակարանների շուրջ 25 %-ը քանդվել է (նկ. 2)։ Թաղուտ գյուղի տների վնասումը բռնազավթված Արցախի գյուղերում ադրբեջանցիների կողմից համատարած թալանի հետևանք է: Այդ թալանը իրագործվում է առաջին հերթին տարածքում ծառայություն անցնող զինվորականների, քիչ քանակությամբ վերաբնակեցվածների, ինչպես նաև այս տարածքներ մուտք ունեցող շինարարական խմբերի կողմից: Այդ են վկայում Արցախի տարածքից թալանի, քանդման, գույքի միտումնավոր վնասման հարյուրավոր տեսանյութերը:

Այս երևույթը կարելի է տեսնել Արցախի բնակավայրերի մեծ մասում (Թաղուտ, Տող, Մարիամաձոր և այլն), Monument Watch նախաձեռնությունն արդեն իսկ անդրադարձել է Ծամձոր, Մարիամաձոր, Մոխրենես և այլ գյուղերի օրինակներին, ինչն արդեն ցույց է տալիս դեպքերի հաճախակի և մասսայական բնույթը։

Կարևոր է նաև նշել, որ նման օրինակները, ակնհայտորեն տարբերվում են ադրբեջանական իշխանությունների կողմից կառավարվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը միտված մի շարք ավերածությունները, որոնք արդեն իրականացվում են խոշոր տեխնիկաների կիրառմամբ և ունեն հստակ թիրախային բնույթ։

Այս շարքում կարող ենք նշել և՛ բնակավայրեր (օրինակ՝ Քարինտակ գյուղը, Ստեփանակերտի պատմական թաղամասը, ․․․), և՛ եկեղեցիներ (օրինակ՝ Շուշիի, Բերձորի, Տանձատափի, ․․․), և՛ գերեզմանոցներ (օրինակ՝ Շուշիի Ղազանչեցոց հին գերեզմանոցը, ․․․), և՛ այլ հուշարձաններ (օրինակ՝ Հադրութի Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, Մեծ և փոքր Սյունիքներ հուշահամալիրը, ․․․), որոնց վերաբերյալ ահազանգեր է հայտնել Monument Watch նախաձեռնությունը։

Մեր արձագանքը

Հադրութի շրջանի Թաղուտ գյուղի քաղաքացիական բնակավայրերի, տների ու կրթամշակութային ենթակառուցվածքների թալանն ու ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերը և թե սովորութային կանոնանները։ Ի մասնավորի,  Ժնևի 1949 թվականի Չորրորդ կոնվենցիայի 33-րդ հոդվածն արգելում է թալանը անկախ հանգամանքներից։ Իսկ Հաագայի 1907 թվականի «Ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին» (IV) կոնվենցիայի և դրա հավելվածի՝ 47-րդ հոդվածը հստակ սահմանում է. Թալանը պաշտոնապես արգելվում է  (Pillage is formally forbidden):

Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածի երկրորդ կետը նույնպես հստակ սահմանում է, որ «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են արգելել, կանխել և անհրաժեշտության դեպքում դադարեցնել մշակութային արժեքների թալանը, գողությունը և  յուրացումը ինչպես նաև դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած դրսևորում»։ Նրանք պարտավորվում են ձեռնպահ մնալ այլ բարձր պայմանավորվող կողմի տարածքում գտնվող շարժական մշակութային արժեքների բռնագրավումից:

 

Monument Watch

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728