Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Փետրվար 25,2025 22:55

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՄԹ Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի հետ

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար, Հայաստան – Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցերով հատուկ բանագնաց Քրիս Ալանին:

Հանդիպմանը նախարարի տեղակալ Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հարավային Կովկասում կայունության և հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ՀՀ տեսլականը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ վերահաստատելով տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ վճռականությունը։

Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՄԹ երկկողմ օրակարգային հարցեր:

 

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728