Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է

Փետրվար 25,2025 22:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվի դատարանում այսօր վատացել է Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը, որը փետրվարի 18-ից գտնվում է հացադուլի մեջ, հայտնում են լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ նա այդ ճարահատյալ քայլին դիմել է՝ ի նշան բողոքի Բաքվի դատարանում մարդու ու դատավարական իրավունքների խախտումների դեմ։

Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվող խիստ սահմանափակ տեղեկություններից պարզ է դառնում, որ այսօր եւս Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, ինչը մերժվել է՝ առանց քննարկման։

Այնուհետեւ Ռ.Վարդանյանն ընդմիջում է խնդրել՝ ինքնազգացողության վատ լինելու պատճառով, ինչից հետո նիստը շարունակվել է։

Նշվում է, որ դատախազները նրան հարցեր են ուղղել իրենց մտացածին մեղադրանքների շուրջ, որոնց Ռուբեն Վարդանյանը չի պատասխանել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728