Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավոր Գառնիկ Դանիելյան. «Դատախազը նիստի չի ներկայանում, որովհետեւ բժիշկը իրեն առողջ ապրելակերպ վարել է նշանակել»

Փետրվար 25,2025 20:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում ասաց, որ ինքը վերջին մի քանի օրը Հայաստանի Հանրապետությունում չէր եղել: «Այս օրերին այցով եղել եմ Իրանում: Մի քանի կարեւոր հանդիպումներ ենք ունեցել հայ համայնքի հետ: Տպավորություններս շատ բարձր են:

Հայաստան գալով տեղեկացա, որ դատարանում քննվում է Էդգար Ղազարյանի գործը: Ծանոթանալով մանրամասներին՝ ինձ համար ավելի քան պարզ է, թե ինչ է կատարվում: Բռնապետական ռեժիմը իր բիրտ մեթոդներով, հրահանգներով փորձում է հերթական անգամ լռեցնել ազատ խոսքը Հայաստանի Հանրապետությունում: Ժողբաստիոն կոչվածում, որը հովանավորվում է Արեւմուտքի կողմից, որոնք բազմաթիվ անգամ գովեստի խոսքեր են ասել այս իշխանությունների հասցեին, արդեն բոլոր չափ ու սահմանները անցել են:

Մի քանի բան ուզում եմ ասել Նաիրի Հոխիկյանի գործի հետ կապված, որը տեղի է ունեցել Էդգար Ղազարյանի գործից առաջ: Հայտնի Ալեքսանդր Լապշինի գործով դատական վճռից հետո Հոխիկյանն իր գնահատականն էր տվել կայացված որոշմանը, իր անհամաձայնությունն էր հայտնել կայացված որոշմանը, որից հետո դատավորը ստացել էր պաշտոնի բարձրացում. ոչ ավել, ոչ պակաս՝ ԲԴԽ անդամ:

Իր կարծիքը արտահայտելու համար քրեական գործ է հարուցվում: Ես ու իմ գործընկեր Ասպրամ Կրպեյանը միջնորդում ենք, որպեսզի դատարանը Նաիրի Հոխիկյանին հնարավորություն տա կարեւոր միջոցառումների մասնակցելու համար մեկնել Հայաստանից:

Եվ երեկ այն դատախազը, որը պահանջում էր, որ պատգամավորները ներկայանան, քանի որ մեր գրավոր միջնորդությունը իրեն բավարար չէր եղել, արդեն իններորդ անգամ չի մասնակցել դատական նիստին, չի ներկայանում անհիմն պատճառաբանություններով: Երեկ էլ դատարանի դահլիճից պաշտպանը զանգ է կատարել այդ մեղադրող դատախազին: Պարզվել է, որ նա եղել է Արմավիրի դատախազությունում եւ չի բարեհաճել ժամանել: Ընդամենը բժշկական մի թուղթ է ներկայացրել: Կզարմանաք, թե ինչ բովանդակությամբ: Գրաված էր, որ պետք է վարես առողջ ապրելակերպ: Գժանոց: Փոխանակ պարտադրեն, որ մարդն իր պարտականությունները կատարի, ասում են՝ կարող ես չմասնակցել, որովհետեւ դատական նիստը կարող է քո առողջության համար վտանգ ներկայացնել»,-ասաց պատգամավորը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728