«Մենք ներկայացրել են խաղաղության համաձայնագրի վերջին տարբերակը։ Ընդամենը երկու պակասող գլուխ է մնացել, մեր տեսակետներն ենք ներկայացրել դրանց շուրջ, բայց դեռ արձագանք չենք ստացել Ադրբեջանի կողմից կոմունիկացիաների բացման հետ կապված»,- Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Նաև նշեց, որ Ադրբեջանի կողմից Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության մասին ևս դիրքորոշում ՀՀ-ն չի լսել։ Պարույր Հովհաննիսյանը հուսով է, որ սահմանագծման և սահմանազատման առումով շուտով կունենանք դրական դինամիկա։ Ըստ ՀՀ ԱԳ փոխնախարարի՝ Բաքվի հռետորաբանությունն այդքան էլ զարմացնող ուղերձներ չի ուղարկում․ «Նրանք վտանգավոր սպառնալից ուղերձներ են հղում, մեր գերիները շարունակում են այնտեղ մնալ, ինչը ամոթալի գործընթաց է Բաքվի համար՝ ցանկացած նորմալ իրավական դատական տեսակետից։ Մենք խնդրում ենք, որ մեր բոլոր գործընկերները ներգրավվեն այն ջանքերում, որոնք մենք խաղաղության համար ենք ներդնում և շնորհակալ ենք ԵՄ-ին։ Բայց ԵՄ միջնորդական ձևաչափը հիմա չի գործում։ Մենք խոսել ենք նոր նախագահի ներգրավման մասին և ակնկալում ենք նրա այցը շատ մոտ ժամանակում ՀՀ և Ադրբեջան»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ