Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղություն» տենչացող Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը. Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 25,2025 18:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Խաղաղություն» տենչացող Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը։

Այս մասին հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթա Տարարը՝ հավելելով, որ ապագայում հնարավոր է դրանց համատեղ արտադրություն։

JF-17 Thunder կործանիչ-ռմբակոծիչը Պակիստանի և Չինաստանի համատեղ մշակած ռազմական օդանավ է։ Չինաստանի ռազմաօդային ուժերը ևս համալրված են այդ օդանավերով։ Դրանց ձեռքբերման մասին Ադրբեջանի պաշտոնյաները խոսում էին 2021 թվականից։

Հիշեցնեմ, որ այս օրերին Պակիստանի վարչապետը այցով գտնվում էր Ադրբեջանում։

Նշեմ նաև, որ Ալիևի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նաև խոսվել է Պակիստանում 2 միլիարդ դոլարի ադրբեջանական ներդրումային ծրագրերի ու դրանց հետ կապված համաձայնագրերի մասին։ Պակիստանի վարչապետն էլ իր խոսքում հիացմունք էր հայտնել, թե ինչպես է Ալիևը Արցախում «խաղաղություն հաստատել»․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728