Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն լուրջ ժողովրդավարական դեֆիցիտի է բախվում՝ ներառյալ ճնշումները ընդդիմության նկատմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

Փետրվար 25,2025 18:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կոչ ենք անում ԵՄ-ին ջանքեր գործադրել, որ ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներն ապահով վերադառնան միջազգային պաշտպանության ներքո։ Կոչ ենք անում աջակցել Բաքվում գտնվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակմանը»,- Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ դիմելով Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին։

Նա եվրոպացի գործընկերներին շնորհակալություն հայտնեց՝ արցախահայերի դեմ ագրեսիայի և բռնի տեղահանման պատճառով Ադրբեջանին դատապարտելու համար։

Նա նշեց, որ այն, ինչպես իրենց ներկայացվում է ՀՀ ներքին քաղաքական միջավայրը, իրականությանը չի համապատասխանում․ «Այն պնդումը, թե ՀՀ-ն լիակատար գործող ժողովրդավարություն է, իրականություն չէ։ ՀՀ-ն լուրջ ժողովրդավարական դեֆիցիտի է բախվում՝ ներառյալ ճնշումները ընդդիմության նկատմամբ, քաղաքական ճնշումներով դատական և քրեական գործեր և այլն։ Մեդիա ազատության դրույթները ճշգրիտ չեն արտահայտում այն պայմանները, որոնք տիրում են մեր երկրում։ Ներկայումս քաղաքական ընդդիմադիր ուժերը բախվում են հետապնդման, և դա էապես ազդում է այն հայտարարությունների վրա, որոնք մենք պետք է հարգենք։ Մենք իհարկե, աջակցում, գնահատում ենք այն առաջարկությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի շարունակական ագրեսիային և ԼՂ-ից հայերի էթնիկ զտմանը։ Տեղահանվածների իրավունքի ճանաչումը, բանտարկյալների և գերիների ազատում պահանջելը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանության շեշտումը կարևոր քայլեր են հաշվետվողականության և արդարության համար։ Այս միջոցառումները կարևոր են ոչ միայն անցյալի անարդարությունը հասցեագրելու, այլև երկարաժամկետ տարածաշրջանային կայունության ապահովման համար։ Սա պիտի լինի առաջնահերթություն թե′ ԵՄ-ի, թե′ միջազգային հանրության համար։

Կոչ ենք անում ԵՄ-ին առաջ անցնել հռետորիկայից և արագ միջոցներ ձեռնարկել՝ թիրախավորված պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ հանուն միջազգային իրավունքի համապատասխանության։ Հայերի բռնի տեղահանումը ԼՂ-ից հանդիսանում է միջազգային իրավունքի լուրջ խախտում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728