Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Ermenihaber. Գերմանիայի «Սննդամթերքի նախազգուշացում» կայքը տեղեկացրել է, որ թուրքական «Miskets» ապրանքանիշի 100 գրամանոց «Dubai» շոկոլադում հայտնաբերվել է պիտակավորման մեջ չնշված տարր՝ քունջութ:
Նշվում է, որ այն կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, այդ թվում՝ կարմրածություն, փորլուծություն, դժվարաշնչություն և անաֆիլաքսիա (ծանր ալերգիկ ռեակցիա), ինչի պատճառով էլ շոկոլադի վաճառքն արդեն դադարեցվել է:
Սպառողներին հորդորվում է չօգտագործել այն, իսկ նրանք, ովքեր գնել են ապրանքը, կարող են այն առանց կտրոնի վերադարձնել գնման կետ և ստանալ փոխհատուցում:
Թուրքական «Miskets» ընկերության կողմից պաշտոնական արձագանք դեռևս չի եղել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: