Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի ներկայացուցիչներն իրենց հայտարարություններով ցանկանում են թույլ չտալ Հայաստանում կատարել սահմանադրական բարեփոխումներ»․ Արման Եղոյան

Փետրվար 25,2025 17:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահների մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարությանը, թե «Հայաստանը սահմանադրական փոփոխություններով պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»։

«Այդ հայտարարությունը ես գնահատում եմ որպես խոչընդոտ ՀՀ սահմանադրական բարեփոխումներին։ Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե ինչ արձագանք է դա ունենալու Հայաստանում, ցանկանում են նմանատիպ հայտարարություններով թույլ չտալ Հայաստանում կատարել սահմանադրական բարեփոխումներ»,- ասաց Արման Եղոյանը։

Նա նշեց, որ «խաղաղության համաձայնագրի» նախագծի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, 2-ը համաձայնեցված չեն, եւ դրանցից ոչ մեկը չի վերաբերում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728