Աշխատանքային այցով Թեհրան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:
«Մենք պատրաստ ենք օգնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատվի», – ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասել է Իրանի արտգործնախարարը:
Ավելի վաղ Լավրովն այցելել էր Թուրքիա, բանակցություններ վարել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Լավրովին ընդունել էր նաև Թուրքիայի նախագահը։