Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավալի է, որ մեր ԱԳՆ-ը չի կարողանում պաշտպանել իր դիվանագետներին. Հովհաննես Իշխանյան

Փետրվար 25,2025 17:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջերս Աննա Հակոբյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել ՀՀ դիվանագետների մասին՝ նրանց բնութագրելով որպես «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի»։ Ավելի ուշ նա հեռացրել էր իր այդ գրառումը:

«Հայելի» ակումբում կայացած ասուլիսում թեմային անդրադառնալով՝ վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը ցավ հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի կինը վիրավորում է դիվանագետներին՝ իր ձեւակերպմամբ մեզ համար կարեւոր, վճռական իրադարձությունների շրջանում, սակայն ՀՀ արտգործնախարարությունը հրաժարվում է մեկնաբանել:

«Այս 7 տարվա պատմության մեջ ՀՀ արտգործնախարարության այս պատասխանը պարզապես «կռուտիտ» է, շրջանցում , որպեսզի ուղիղ պատասխան չտրվի…Մեր Արտաքին գործերի նախարարությունը կարող էր, չէ՞, գոնե ասել՝ մեզ համար անընդունելի է , որ Հայաստանի դիվանագետներին վիրավորում են, բայց նույնիսկ այս նախադասությունը ասելը Հայաստանում վախենալու է դարձել:

Պատկերացնո՞ւմ եք՝ ուր ենք հասել, որ արտգործնախարարությունը չի կարողանում պաշտպանել իր դիվանագետներին, որովհետեւ, եթե իր դիրքորոշումն արտահայտի, կարող է պարզվել, որ ինչ-որ մեկը Մարսի վրա առանձնատներ ունի, կամ մյուսը Մերկուրիի վրա ապօրինի գազի հանքեր ունի »,-ասաց Հովհաննես Իշխանյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728