Լրահոս
Օրվա լրահոսը

«Ատելությունը չի՛ կարող լինել պետական գաղափարախոսություն» «Գեղարդ» հիմնադրամի կոչն է միջազգային հանրությանը՝ իրավական հստակ գնահատական տալ Ադրբեջանի իշխանությունների գործողություններին

Փետրվար 25,2025 16:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ատելությունը չի՛ կարող լինել պետական գաղափարախոսություն, իսկ սպանությունը՝ պարգևատրման առիթ

ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» կրթական ծրագրի ընթացքում՝ 2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը։ Կանխամտածված այս հանցագործությունը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, այլև հանդիսանում է ատելության աղաղակող գործողություն՝ միտված հայամերժությանն ու հայատյացությանը։

Գուրգեն Մարգարյանը

Հունգարական դատարանի քննությամբ հաստատվել է, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել և կատարվել է առանձնակի դաժանությամբ: Սաֆարովը դիտավորյալ հարձակվել է քնած հայ սպայի վրա՝ կացնով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան, որից հետո փորձել է սպանել մեկ այլ հայ սպայի՝ Հայկ Մուկուչյանին ևս։ Ըստ դատավարության եզրակացության՝ հանցագործությունը կատարվել է էթնիկ ատելության հողի վրա՝ այս դեպքում որպես ֆաշիզմի և հայատյացության դրսևորում, և պայմանավորված չի եղել անձնական կոնֆլիկտով կամ այլ հանգամանքներով:

Սաֆարովը մեղավոր է ճանաչվել առանձնակի դաժանությամբ սպանության մեջ և հունգարական դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարիների ընթացքում առանց ներման իրավունքի: Սակայն, ի հեճուկս միջազգային գործող իրավական նորմերի և հանրույթի, 2012 թվականին նա արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ, պատիժը կրելու փոխարեն, անմիջապես ներում է ստացել նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Բարձրացվել է նրա զինվորական կոչումը, պարգևատրվել ու հռչակվել է ազգային հերոս:
«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է Սաֆարովին ներում շնորհելու փաստը։ Նրան մեծարելն ու օրինակելի ներկայացնելը ոչ միայն էթնիկ ատելության պետական աջակցության դրսևորում է, այլև՝ պետական քաղաքականության արտահայտման ձև։
«Գեղարդ» հիմնադրամի կոչն է միջազգային հանրությանը, կազմակերպություններին և իրավապաշտպան ինստիտուտներին՝
🔹Իրավական հստակ գնահատական տալ Ադրբեջանի իշխանությունների գործողություններին, որոնք խախտում են արդարադատության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները:
🔹Հետամուտ լինել՝ քաղաքական և իրավական պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի իշխանություններին՝ հանցագործին հերոսացնելու համար՝ ներառյալ հնարավոր պատժամիջոցների կիրառում այդ գործընթացին մասնակցած պաշտոնյաների նկատմամբ:
🔹Ջանքեր գործադրել Ադրբեջանի իշխանությունների անպատժելիության գործողությունները կանխելու համար։

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728