Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրն ի սկզբանե մերժողական դիրքավորումը չէ հատկապես ՀՀԿ-ի դեպքում, որի օրոք ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է կնքվել. Տիգրան Աբրահամյան

Փետրվար 25,2025 16:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի երևանյան նիստը հնարավորություն էր ոչ միայն քննարկելու երկկողմ օրակարգային հարցերը, այլ դրանց դետալացման, բաց ու անկեղծ քննարկումների միջոցով հասկանալու, թե առկա իրողությունների պայմաններում ո՞ւր ենք շարժվում, ինչպիսի՞ հնարավորություններ կարող են բացվել Հայաստանի համար և արդյո՞ք առաջարկն ու պահանջարկը կարելի է բերել համադրելիության դաշտ:

Այս տեսանկյունից ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանի հարցադրում-դիտարկումներում շոշափվում էր օբյեկտիվ իրողությունների, ռեալպոլիտիկի և երկկողմ շահերի ներդաշնակեցման հարցը, որն ուղեկցվում էր պատկերավոր համեմատություններով ու օրինակներով:

Խնդիրը ի սկզբանե մերժողական դիրքավորումը չէ հատկապես ՀՀԿ-ի դեպքում, որի օրոք ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է կնքվել: Այլ խելագարվելու աստիճան խայտաբղետ, իրարամերժ և մանիպուլյատիվ բնույթի հոսքերի պարագայում ճիշտ ու օբյեկտիվ գնահատելու իրադրությունը` ռազմաքաղաքականից մինչև միջին վիճակագրական քաղաքացու գրպանի վրա ազդեցություն:

Ամենակարևորը` քաղաքացու հետ պետք է ազնիվ լինել և իրողությունները ներկայացնել ոչ թե նեղ քաղաքական, այլ ազգային, կենսական շահերի տեսանկյունից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728