Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՊՄԿ-ն հայտարարել է վերականգնվող էներգետիկայի արդյունաբերական նշանակության նախագծերի ներկայացման հրավեր

Փետրվար 25,2025 14:49

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը անցյալ ամիս հայտարարել է Ընկերության կողﬕց սպառվող էլեկտրաէներգիան վերականգնվող էներգիայի աղբյուրների փոխակերպման ծրագրի, մասնավորապես՝ արևային ֆոտովոլտային կայանների նախագծման, համապատասխան հողային տարածքների առաջարկի ներկայացման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման աշխատանքներ իրականացնելու համար նախաորակավորման փուլի հայտերի ընդունում։

Ընկերությունը ստանձնել է էներգախնայողության ապահովմանն ուղղված նախագծեր իրականացնելու հանձնառություն, այդ թվում՝ ուղղված վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրմանը։ Այս ուղղությամբ ծրագրեր են իրականացվում նաև ազդակիր համայնքներում, իսկ հայտարարված մրցույթն ուղղված է ընկերության սեփական էներգաօգտագործման կարիքների՝ վերականգնվող էներգիայի փոխակերպման երկարաժամկետ ծրագրին։

Ընկերությունն այս ծրագրով նպատակ ունի ոչ միայն նվազեցնելու սեփական ածխածնային հետքը՝ միաժամանակ կրճատելով գործառնական ծախսերը, այլև ներդրում ունենալու Հայաստանի Հանրապետության սեփական էներգահամակարգի անկախության աստիճանի բարձրացման գործում։ Այս մրցույթի հայտարարումը ծրագրի իրականացմանն ուղղված առաջին կարևոր քայլն է։ Ակնկալում ենք ոլորտի հայաստանյան և ոչ միայն հայաստանյան կազմակերպությունների մասնակցությունը։

Հայտի չափորոշիչների մասին ավելի մանրամասն՝ հետևյալ հղումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728