Հակակոռուպցիոն քրեական դատարանում ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ:
Փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանին գրավոր տեղեկացրել էր, որ ողնաշարի հետ առողջական խնդիրների հետ կապված չի կարող մասնակցել սույն դատական նիստին:
Վանո Սիրադեղյանի իրավահաջորդ Խաչատուր Սիրադեղյանի հետ էլ հեռախոսակապով ճշտվել էր, որ վերջինը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եւ այդ պատճառով չի կարող ներկա գտնվել այսօրվա նիստին:
Նկատի առնելով, որ սույն գործով մահացած ամբաստանյալ Վանո Սիրադեղյանի իրավահաջորդը եւ փաստաբանը ներկա չեն դատական նիստին, հախագահող դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց, որ այսօրվա դատական նիստը ենթակա է հետաձգման եւ հարկ է նշանակել մեկ այլ դատական նիստ, որի օրն ու ժամը կհստակեցվի պաշպանության եւ մեղադրանքի կողմերի հետ համաձայնեցվելուց հետո:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ