Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկ համայնքին է վերադարձվել շուրջ 1,5 հա մակերեսով 2 հողամաս

Փետրվար 25,2025 14:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է:

Գլխավոր դատախազությունը հայցով պահանջել էր անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի և «Ջերմուկի ըմպելասրահ» ՍՊԸ-ի միջև 2015 թվականի ապրիլի 17-ին կնքված՝ 2 հողամասերի  վարձակալության պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Դատարանի վճռի հիման վրա՝ վարձակալության մրցույթն անվավեր ճանաչելու արդյունքում, որպես հետևանք անվավեր է ճանաչվել Ընկերության վարձակալության իրավունքի պետական գրանցումը Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում գտնվող՝ 1,3930 հա մակերեսով, 226 միլիոն 37 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով և 0,2661 հա մակերեսով, 45 միլիոն 207 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2 հողամասերի նկատմամբ:

Նշենք, որ վարձակալության պայմանագրերը կնքված են եղել Ջերմուկի նախկին քաղաքապետ Վ.Հ.-ի և նրան պատկանող ընկերության միջև: Առաջին հողամասի տարեկան վարձավճարը կազմել է ընդամենը 53 հազար 700 դրամ՝ 50 տարի ժամկետով, երկրորդ հողամասի տարեկան վարձավճարը՝ 13 հազար 500 դրամ՝ 50 տարի ժամկետով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728