Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց հստակ որոշման՝ ոչ ոք ձեզ չի գա, ասի՝ խնդրում եմ եկեք մեզ մոտ։ ԵՄ-ն այդպես չի անի»․ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը՝ ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության մասին

Փետրվար 25,2025 14:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երբ խոսքը ԵՄ ընդլայնման մասին է, իհարկե, իմ գործը չէ ՀՀ-ի հնարավոր անդամակցության մասին խոսել, բայց պետք է ասեմ՝ դա ձեր որոշումն է, ԵՄ-ի որոշումը չէ։ Առանց հստակ որոշման` ոչ ոք ձեզ չի գա, ասի՝ խնդրում եմ եկեք մեզ մոտ։ ԵՄ-ն այդպես չի անի»,- Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ հայտարարեց Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնեվիչիենեն։

Նա վստահեցրեց՝ ընդլայնման ընկալման հետ կապված շատ երկրներում մտածելակերպը փոխվում է․ «2022-ը մի պահ էր, երբ ամեն բան փոխվեց պատերազմի սկսելուց առաջ։ Մինչ այդ ընդլայնման քննարկումներ չկային՝ հատկապես ԱԼԳ երկրների հետ կապված։ Դրանից հետո ԵՄ-ն հայտարարեց, որ որոշ երկրներ կարող են ունենալ թեկնածուի կարգավիճակ։ Այդ պահին մենք՝ շատերս, հասկացանք, որ եվրոպական մայրցամաքում անվտանգային գոտիները նաև այս պատերազմի պատճառն են։ Հիմա մենք ունենք այլ ընկալում։ Չնայած այս արյունոտ պատերազմը շարունակվում է, Ուկրաինան առաջ է տանում իր իրավունքը ապրել մեզ հետ նույն եվրոպական ընտանիքում։ Լիտվայից 14 տարի պահանջվեց, որ ԵՄ անդամ դարձավ։ Ոչ մեկ մեզ չէր սպասում, չէր հրավիրում գրկաբաց։ Դա մեր որոշումն էր, և փորձեցինք մեր լավագույն ջանքերը ներդնել այդ ուղղությամբ։ Ոչ ոք գրկաբաց չի հրավիրում։ Դուք պետք է հասկանաք, որ նպատակը հասնել ԵՄ ստանդարտներին նախքան ԵՄ անդամ դառնալը ձեզ համար է օգտակար գործընթաց, հատկապես ձեր ժողովրդի համար է օգտակար։ Այնպես չէ, որ ամեն բան մեկ օրում տեղի կունենա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728