Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արման Գալստյանին:
Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորելով Արման Գալստյանին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները, պրոֆեսիոնալիզմը: Կոմիտեի նախագահն ընդգծել է Արման Գալստյանի՝ համակարգում անցած ճանապարհը և վստահություն հայտնել, որ վերջինս կարող է արդյունավետորեն լուծել ստորաբաժանման առջև դրված խնդիրները:
Արման Գալստյանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին վստահության և ընձեռված հնարավորության համար:
Կարդացեք նաև
Արթուր Պողոսյանը շնորհավորել է նաև Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նախկին պետ Կամո Սահակյանին՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և կարևորել է այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
ՀՀ քննչական կոմիտե