Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք միանգամայն աջակցում ենք տրանսպորտային կապերի բացմանը Հարավային Կովկասում, դա նաև ՀՀ-ին է պետք»․ Ուշակովս

Փետրվար 25,2025 13:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սա արտահայտում է այն, որ ԵՄ-ն գրավիչ է հայ հասարակության համար, և մենք դա ողջունում ենք»,-Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացման խոսքում հայտարարեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենքի նախագծի ընդունմանը։

Նա վստահեցրեց՝ ԵՄ-ն ու ՀՀ-ն երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել։ Ըստ՝ Նիլս Ուշակովսի՝ շատ բան կախված է նաև ՀՀ-ից, թե ինչ տիպի հարաբերություններ է ՀՀ-ն ձգում ունենալ ԵՄ-ի հետ․ «Ակնհայտ է, որ ԵՄ-ին անդամակցության ցանկացած դիմում կներկայացվի և կդիտարկվի՝ ըստ առաջնահերթության և չափորոշիչների։ Կարևոր է, որ մենք այս ուղերձը հստակ հասցնենք ՀՀ ժողովրդին, որ մարդիկ հասկանան, թե ինչ ակնկալել, և որ չլինեն ոչ իրատեսական ակնկալիքներ»։

Նաև կարևորեց, որ ՀՀ-ն և ԵՄ-ն շարունակեն իրենց հանձնառությունները և բարձր գնահատեց այն, որ ՀՀ-ն վավերացրել է Հռոմի ստատուտը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում իրավիճակին՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահն ասաց․ «Այսպիսի մարտահրավերների պայմաններում Հարավային Կովկասում շատ կարևոր է, որ մենք մեր անվտանգային համագործակցությունը զարգացնենք։ ԵՄ քաղաքացիական առաքելությունն օգնել է իրավիճակը կայունացնել ՀՀ-Ադրբեջան սահմանին։ Բաքուն և Մոսկվան թիրախավորում են այս առաքելությունը, բայց հարց է առաջացնում՝ չզինված քաղաքացիական առաքելությունն ի՞նչ սպառնալիք կարող է նրանց ներկայացնել։ Սա դիտարկում են որպես խոչընդոտ խաղաղության համաձայնագրին։ Բաքուն մերժում է այս համագործակցությունը և ցանկանում է դադարեցնել ԵՄ առաքելությունը ՀՀ-ում, սակայն ՀՀ-ն ներկայացրել է առաջարկ, որ լինի փոխադարձ զինամթերքների վերահսկողության մեխանիզմ։ Սա մի օրինակ է, որը ցույց է տալիս՝ ՀՀ-ն հանձնառու է խաղաղության օրակարգին, և մենք դրան աջակցում ենք։ Իսկ Ադրբեջանի արձագանքը այս ամենին դժվար է մեկնաբանել ու հասկանալ։

ԵՄ-ն նաև հետաքրքրված է ՀՀ-ի կողմից Խաղաղության խաչմերուկի նախաձեռնությամբ, որը շատ կարևոր է տարածաշրջանային կապերի և կոմունիկացիաների բացման համար։ Իհարկե, ՀՀ-ի համար շատ կարևոր է, որ նա կարողանա ունենալ ազատ ընտրություն դեպի եվրոպական ապագա, որը ենթադրում է ունենալ նաև տնտեսության դիվերսիֆիկացիա, որը ևս մեկ պատճառ է, որ մենք կենտրոնանանք տրանսպորտային կապերի և կոմունիկացիաների բացման վրա։ Մենք միանգամայն դրան աջակցում ենք։ Նաև կոչ ենք անում, որ Անկարան սահմանային հարցերը առանձնացնի ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների օրակարգից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728