Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կհաջողվի կյանքի կոչել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները. Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի էմիրին և գահաժառանգին

Փետրվար 25,2025 13:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին և գահաժառանգ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Մուբարաք Ալ Սաբահին՝ Ազգային տոների առթիվ:

Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Քուվեյթի Պետության Ազգային տոների կապակցությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է Քուվեյթի հետ փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հարաբերությունները և պատրաստակամ է ընդլայնելու Հայաստան-Քուվեյթ օրակարգն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում` ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ քուվեյթցի բարեկամ ժողովրդին՝ հարատև կայունություն և բարօրություն»:

Քուվեյթի Պետության գահաժառանգին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Քուվեյթի Պետության Ազգային տոների առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է Քուվեյթի հետ բարեկամական կապերի ու փոխշահավետ համագործակցության հետևողական ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկուստեք պատրաստակամությունը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի կյանքի կոչել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և մոտ ապագայում նոր թափ հաղորդել Հայաստան-Քուվեյթ բարեկա¬մական հարաբերություններին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ քուվեյթցի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728