Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում դրսևորել հարգանք ու զսպվածություն, հատկապես՝ առողջապահական ոլորտի աշխատակիցների նկատմամբ. Երևանի փոխքաղաքապետ

Փետրվար 25,2025 12:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյան. «Մի պահ կանգ առեք…

Որքա՞ն կարելի է կուրորեն դատապարտել, խանգարել ու ցեխ շպրտել այնտեղ, որտեղ մարդիկ պայքարում են կյանքի համար։ Շտապօգնության ծառայողները ամեն օր դուրս են գալիս աշխատանքի՝ առանց իմանալու, թե ում կյանքը պիտի փրկեն, բայց մենք նրանց փոխարեն ինչո՞վ ենք զբաղված։ Ապատեղեկատվություն, անտեղի քննադատություն, խոչընդոտներ…

Սա միայն խոսքեր չեն. սա կյանքի ու մահվան հարց է։ Երբ դուք խանգարում եք, երբ տարածում եք սուտը, հնարավոր է, որ ինչ-որ տեղ մի երեխա, մի մայր կամ հայր սպասում են օգնության, որը ուշանում է հենց այդ պատճառով։

Պատասխանատվություն վերցնենք մեր խոսքի ու արարքների համար։ Թող մեր համացանցը դառնա ոչ թե քանդող, այլ կառուցող ուժ։ Կյանք փրկողների դեմ չպետք է պատերազմել, պետք է կանգնել նրանց թիկունքին…

Երևանի քաղաքապետարանը կանգնած է բուժաշխատողների կողքին և կանենք ամեն ինչ, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Կոչ ենք անում քաղաքացիներին դրսևորել հարգանք ու զսպվածություն, հատկապես՝ առողջապահական ոլորտի աշխատակիցների նկատմամբ, ովքեր օր ու գիշեր պայքարում են մեր առողջության համար»։
Հանրապետություն կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728