Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ պատերազմից հետո դասեր չենք քաղել։ Օրինակ՝ պարզ չէ, թե արդյոք ունե՞նք երկրով մեկ համապատասխան կահավորումով ապաստարաններ. «Փաստ

Փետրվար 25,2025 11:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինչպես ասում են՝ աշխարհը շատ խառն է, ավելին՝ գնալով ավելի ու ավելի անկանխատեսելի: Ուստի, երկրները, որպես կանոն, որքան հնարավոր է, նախօրոք պատրաստվում են հնարավոր արտակարգ իրավիճակներին, անկանխատեսելի զարգացումներին: Եվրոպական բազմաթիվ երկրներ նույնիսկ պատրաստվում են պատերազմական իրավիճակի՝ հաշվի առնելով, որ ապագայում հնարավոր է ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ հակամատության մեջ ընդգրկվի։ Օրինակ՝ Գերմանիայում արդեն բունկերներ են կառուցում և բնակչությանը սովորեցնում, թե ինչպես պետք է պատսպարվել ու ինչ կանոններով առաջնորդվել։ Իսկ այն երկրներում, որտեղ աղետներ հաճախակի են տեղի ունենում, կառավարությունները մեծ ռեսուրսներ են ներդնում աղետներին պատրաստվելու ուղղությամբ։

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Գաղտնիք չէ, որ մեր երկիրը գտնվում է շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Թշնամական տրամադրված երկու հարևան ունենք, ու չպետք է բացառել, որ ցանկացած պահի ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, կամ Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսվի։ Բայց տպավորություն է, որ Հայաստանում ինչպես պետական համակարգը, այնպես էլ հանրային ու մասնավոր հատվածը պատրաստ չեն նման իրավիճակների։ Կարծես վստահ ենք, որ մեզ ոչինչ չի սպառնում, որ բոլոր վտանգները շրջանցելու են մեզ:

Անգամ պատերազմից հետո դասեր չենք քաղել։ Օրինակ՝ պարզ չէ, թե արդյոք ունե՞նք երկրով մեկ համապատասխան կահավորումով ապաստարաններ։ Ընդհանրապես, մարդիկ պատրաստ չեն ինքնակազմակերպվելու պատերազմական իրավիճակներում։ Եռամսյա հավաքներն էլ հիմնականում ձևական բնույթ ունեն, իսկ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հարցն այդպես էլ մնում է որպես չիրականացված երազանք։

Բայց միայն ռազմական գործողությունների մասով չէ, որ պետությունն ու հասարակությունն անպատրաստ են։ Նույնը կարելի է ասել նաև տարերային աղետների ու եղանակային բարդ պայմանների պարագայում։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728