Ո՞վ կհաղթի Գյումրիում, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը վստահ ասում է․ այս ցուցակից՝ ոչ ոք։
– Ո՞վ ընտրվի, որ Գյումրու համար լավ լինի։
– Ով էլ ընտրվի, լավ կլինի։
– Ռուբեն Մխիթարյանի դեպքում լավ կլինի՞։
Կարդացեք նաև
– Եթե ընտրվի, վատ չի լինի, բայց կընտրվի՞։ Ոչ մեկն էլ չի ընտրվելու։
– Բագրատ սրբազանն ասում է՝ շուտով վերսկսելու ենք ակտիվ գործողությունները։
– Երանի Բագրատ սրբազանի ասածները լինեն, բայց չեն լինում։ Խանգարում է հասարակության վերաբերմունքը։ Չեն գնում հետեւից, չգնալը հասարակության անտարբերության հետեւանքն է։ Կարծես այս երկիրը ոչ մեկին չի պատկանում, իբրեւ պատկանում է ժողովրդին, բայց փաստացի ոչ մեկին չի պատկանում՝ ո՛չ իշխանությանը, ո՛չ ժողովրդին։
– Հավանական համարո՞ւմ եք, որ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի պես խաղաղ, լեգիտիմ ձեւով, խորհրդարանով իշխանությունը կհանձնի։
– Տեսականորեն հնարավոր է, բայց սա իշխանություն հանձնող չէ։
– Ռոբերտ Քոչարյանն ունի՞ շանսեր՝ ընտրվելու։
– Քոչարյանին ավելի շատ ատում են, քան՝ սիրում, եթե շատ ատում են, ինչպե՞ս շանսեր կունենա ընտրվելու։
– Ո՞ւմ եք տեսնում առաջնորդի դերում։
– Բագրատ սրբազանին։ Իր շարժման հաղթանակը կարող է ինչ-որ բան փոխել։ Ես չեմ ասում՝ վարչապետ լինի, նա չի կարող լինել վարչապետ, երկքաղաքացի է։
– Վեհափառն աջակցո՞ւմ է Բագրատ սրբազանին, Սրբազանը կարո՞ղ է վերադառնալ եկեղեցի։
– Ունի վերադառնալու շանս, պետք է դուրս գա Սրբազան պայքարից եւ վերադառնա եկեղեցի, թե ինչ առաքելությամբ՝ պետք է որոշի Վեհափառը։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: