Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում այսօր կշարունակվի ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը

Փետրվար 25,2025 11:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարությունը»:

Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել ՝ ի նշան կեղծ  դատավարության դեմ բողոքի: Ընտանիքի միջոցով միջազգային հանրությանը հասցեագրված իր ուղերձում Վարդանյանը նշել էր. «Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց: Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝

Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել»:

Վարդանյանին առաջադրվել են անհեթեթ մեղադրանքներ, որոնք անգամ ժամանակային առումով չեն համապատասխանում նրա գործունեությանն ու կենսագրությանը:

Այսօրվա նիստն առաջինն է Վարդանյանի հացադուլից և հայտարարությունից հետո:

Free Armenian Prisoners թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728